Ինչպե՞ս խուսափել թոքաբորբից. խորհուրդներ

Հարկավոր է զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ, նորմալ սնվել, հաճախ օդափոխել սենյակը

1

Ինչպես արդեն հայտնել ենք,
ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ թոքաբորբը (թոքային հյուսվածքների բորբոքումը) ամբողջ աշխարհում 10 ամենատարածված մահվան պատճառներից մեկն է:

Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:

Թոքաբորբի հիմնական ախտանիշներն են՝
• մկանացավեր
• թուլություն
• քրտնարտադրություն (չափից ավել)
• բարձր ջերմություն, դող


• ցավ կրծքավանդակում` շնչելիս կամ հազալիս
• թաց հազ, որը չի դադարում կամ բարդանում է
• շրթունքների կապտություն

Թոքաբորբը սկսվում է հանկարծակի դողով, սարսուռով, ջերմության արագ բարձրացումով մինչև 39-40 աստիճան, պլևրալ բնույթի ցավերով:

Վերջին օրերին մարդկանց ամենահուզող թեմաներից մեկը հենց թոքաբորբի առկայությունն է որևէ մեկի մոտ, քանի որ ինչպես արդեն հայտնի է, covid -19-ի ժամանակ վիրուսն անմիջականորեն ազդում է թոքերի վրա, և եթե այնտեղ արդեն իսկ խնդիր կա, կարող է անդառնալի հետևանքներ ունենա:

Այսպիսով, ներյակացնենք մի քանի խորհուրդ, ինչպես կանխարգելել թոքաբորբը:
Թոքաբորբի առաջացումը հնարավոր է կանխել, եթե վերացնել հարուցիչների հետ շփումը կամ բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը:

Թոքաբորբի առաջացումը կարող է կանխել նաև ամենամյա պատվաստումը, քանի որ թոքաբորբը հաճախակ գրիպից հետո է լինում՝ որպես բարդացում: Շատ կարևոր է ձեռքերը հաճախակի լվանալ օճառով, օգտագործել շատ վիտամիններ, չչարաշահել ծխախոտը: Հարկավոր է զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ, նորմալ սնվել, հաճախ օդափոխել սենյակը:

Այսպիսով՝ թոքաբորբը կանխելու համար ուշադրություն դարձրեք երեք կետի՝ բարձր իմունիտետ, անձնակամ հիգիենա, առողջ ապրելակերպ: