Մոտ 3 ամիս առաջ Չինաստանում ի հայտ եկած նոր կորոնավիրուսի տարածման մասին այս ընթաքում տարբեր վարկածներ ու ենթադրություններ են ի հայտ եկել, որոնք դեռ ապացուցողական բազա չեն ստացել։
Բայց վերջին շրջանում տաք եղանակի ու վիրուսի արգելափակման թեզի կողմնակիցների վարկածը ավելի հիմնավոր է դառնում։ Ինչպես, hraparak.am-ի փոխանցմամբ, հաղորդւոմ է «РИА Новости»-ին՝ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն TikTok հաղորդաշարի եթերում հայտարարել է, որ տաք եղանակն ու արևը նպաստում են վիրուսի չտարածմանը։
«Արևն իրականում խոչընդոտում է կորոնավիրուսի տարածմանը, բայց ոչ այն ջերմաստիճանների պարագայում, որոնք այսօր առկա են», -ասել է ՌԴ առողջապահության նախարարը։ Նրա խոսքով՝ վիրուսի համար ամենաօպտիմալ աստիճանը 6-8 -ն է։
0Comments