Ամբողջ աշխարհում շաբաթ տեղի կունենա «Երկրի ժամը» համաշխարհային խոշորագույն նախաձեռնությունը` ի պաշտպանություն Երկիր մոլորակի պահպանման և դրա ռեսուրսների խնայողաբար օգտագործման, հայտնի է դառնում earthhour.org կայքից։
Վայրի բնության համաշխարհային ֆոնդի կազմակերպած այս ակցիայի նպատակն է մարդկանց ուշադրությունը սևեռել մոլորակի էկոլոգիական և կլիմայական փոփոխության խնդիրների վրա։
Միջոցառումն անցկացվում է ամեն տարի մարտի վերջին շաբաթ օրը: Դրա շրջանակներում մոլորակի բոլոր բնակիչներին կոչ է արվում 20։30-ից 21։30-ն ընկած ժամանակահատվածում չօգտվել էլեկտրաէներգիայից:
«Երկրի ժամը» նախաձեռնությունն առաջին անգամ կազմակերպվել է 2007 թվականին․ նման միջոցառմամբ շեշտվում է ռեսուրսների խնայողաբար օգտագործման, բնության հետ ներդաշնակության հասնելու, էներգիայի արդյունավետ օգտագործման ուղղությամբ յուրաքանչյուր քաղաքացու ամենօրյա ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։
«Երկրի ժամը». համաշխարհային ակցիա՝ հանուն սիրելի մոլորակի
Մոլորակի բոլոր բնակիչներին կոչ է արվում 20։30-ից 21։30-ն ընկած ժամանակահատվածում չօգտվել էլեկտրաէներգիայից
0Comments