Առաջ ընթացիր. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ոչ մի գիտական հայտնագործություն, ոչ մի էկեկտրական կամ մագնիսական ուժ և ոչ էլ ոսկին կարող են կատարել մեկ միլիոներորդ մասն այն բանի, որ դու կարող ես անել Իմ Հոգու Ուժով

Հիսուս

Մարտի 27

Հանգստացիր Ինձ մոտ, թուլացիր ու խաղաղվիր Իմ Սիրո մեջ, Զորություն ստացիր Իմ Ուժից: Լավ պատկերացրու, թե ինչ է նշանակում տիրանալ մի Ուժի, որն անհամեմատ ավելի մեծ է, քան երկրային որևէ զորություն, մի իշխանություն, որ ավելի մեծ ու ընդգրկուն է, քան որևէ թագավորի տերություն:

Ոչ մի գիտական հայտնագործություն, ոչ մի էկեկտրական կամ մագնիսական ուժ և ոչ էլ ոսկին կարող են կատարել մեկ միլիոներորդ մասն այն բանի, որ դու կարող ես անել Իմ Հոգու Ուժով:

Առաջ ընթացիր անվարան. դու դեռ նոր ես սկսել նոր կյանքով ապրել: Մշտապես ուրախ լինելը քո սկզբունքը դարձրու: