Մարտի 28-ին դուրս կբերվի Ս․ Գրիգոր Լուսավորչի մասունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի hանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար

Մարտի 28-ին, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի hանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար:

Այս առիթով դուրս կբերվի նաև Հայոց եկեղեցու մեծագույն սրբություններից մեկը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը։

Արարողությունը կհեռարձակվի ժամը 18։00-֊ին, Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքով և «Շողակաթ» հեռուստաընկերությամբ։