Կորոնավիրուսից ապաքինվածների թիվը Վրաստանում աճում է. Worldometers

Այսօրվա դրությամբ Վրաստանում COVID-19-ով վարակվել է 79 մարդ, ակտիվ վիրուսակիրների թիվը 68 է

Վրաստանում նոր տեսակի կորոնավիրուսից ապաքինվել է 11 հիվանդ: Այս մասին, ըստ tert.am-ի, հայտնի է դառնում worldometers.info կայքից։

Նշվում է, որ ներկայում կարանտինի գոտում է 4 427 մարդ, որից՝ 257 բժիշկների վերահսկողության տակ։

Այսօրվա դրությամբ Վրաստանում COVID-19-ով վարակվել է 79 մարդ, ակտիվ վիրուսակիրների թիվը 68 է:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 532 263-ի, որից 24 090-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է 124 349 մարդ։