Կինը մտել է խանութ և սկսել միտումնավոր հազալ հացի, մսի և մթերային այլ ապրանքներ վրա

Խանութի աշխատակիցները ստիպված են եղել դեն նետել ապրանքները, որոնց վրա, հնարավոր է՝ կնոջ թուքը հայտնված լիներ․ վնասը գերազանվում է 35 հազար դոլարը

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի դատախազությունը քննում է մի  գործ, ըստ որի՝ մի կին խանութում միտումնավոր հազացել է խանութում գտնվող թարմ մթերքի վրա: Այս մասին Թերթ․am-ի փոխանցմամբ հայտնի է դառում առևտրի ցանցի՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջի գրառումից։

Դեպքը տեղի է ունեցել Հանովեր քաղաքի խանութներից մեկում, որի տնօրինության խոսքով՝ միջադեպի հետևանքով խանութին հասցված վնասը գերազանվում է 35 հազար դոլարը։

«Մենեջերը մեզ տեղակացրել է, որ մի կին մտել է խանութ և սկսել միտումնավոր հազալ թարմ մթերքի, ինչպես նաև այլ առանձին բաժիններում հացի, մսի և մթերային այլ ապրանքներ վրա»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայտնի է, որ խանութի աշխատակիցները կորոնավիրուսի համավարակի հետևանքով անվտանգության կանոնների պահպանման շրջանակներում ստիպված են եղել դեն նետել ապրանքները, որոնց վրա, հնարավոր է՝ կնոջ թուքը հայտնված լիներ։ Բքացի այդ, աշխատակիցները ստիպված են հավելյալ ախտահանում իրականացնել։ բոլոր այն հատվածներում, որտեղով անցել է կինը:

«Մենք ստուգում ենք՝ արդյոք ապահովագրությունն այս վնասը կհատուցի, սակայն բոլոր դեպքերում մյուս տարի ստիպված կլինենք բարձրացնել ապրանքների գները»,- պարզաբանել են խանութից։

Իրավախախտին բռնել են խանութի աշխատակիցները, այնուհետև փոխանցել նրան ոստիկանությանը։ Նախատեսվում է, որ կնոջից COVID-19 առկայությունը ստուգող թեստ կվերցնեն։

Ջոն Հոփկինս համալսարանի տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առնվազն 70 000 դեպք, որից 1070-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությւնից ապաքինվել է 619 մարդ։ Փենսիլվանիա նահանգում գրանցվել է վարակման 1 687 դեպք, որից 16-ը՝ մահվան ելքով։

Սուպերմարկետ