Նա մեկ օրում 11,3 մլրդ դոլար է վաստակել. Եվրոպայի ամենահարուստ մարդու կարողությունն աճել է

Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոյի կարողության աճը պայմանավորված է ֆոնդային շուկայում դրական դինամիկայով
բեռնար առնո

Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն, որը համարվում է Եվրոպայի ամենահարուստ մարդը, մեկ օրում 11,3 մլրդ դոլար է վաստակել, հաղորդում է ՌԻԱ-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:

Նրա կարողության աճը պայմանավորված է ֆոնդային շուկայում դրական դինամիկայով:

Աշխարհի ամենահայտնի ներդրողներից մեկը՝ ամերիկացի գործարար Ուորեն Բաֆետը վաստակել է 6,5 մլրդ դոլար, Inditex-ի հիմնադիր, իսպանացի գործարար Ամանսիո Օրտեգան՝ 5,9 մլրդ դոլար:

Վերջին մեկ ամսում աշխարհի ամենահարուստ 20 մարդկանց կարողությունը կրճատվել է ընդհանուր առմամբ գրեթե 300 մլրդ դոլարով՝ շուկաների վրա կորոնավիրուսի ազդեցության պատճառով: Forbes-ի տվյալներով՝ ամենից շատ կորուստներ է կրել հենց Բեռնար Առնոն: