Հրաշալիքներ պիտի բացվեն

Շուտով սքանչելի նորություններ ի հայտ կգան, որոնք գերիվեր կլինեն ձեր երազանքներից ու հույսերից, ամեն ինչի համար ասեք՝ ամեն ինչ լավ է
հավատ

Մարտի 25

Ես ձեզ հետ եմ: Մի վախեցեք: Երբեք կասկած մի ունեցեք Իմ Սիրո և Ուժի վրա: Երբ հարատևեք Իմ ասածները կատարելու մեջ, օրը օրին դուք հաջողության բարձունքը կնվաճեք:

Օրը օրին, հարատև հաստատակամությամբ: Ինչպես որ քարն է մաշվում ջրի անվերջանալի կաթիլներից, այդպես էլ ձեր տևական հաստատակամությամբ շուտով կմաշվեն ձեր բոլոր դժվարությունները, և դուք հաջողության հասնելով՝ կկարողանաք օգնել ուրիշներին:

Բնավ մի երկմտեք. առաջ գնացեք համարձակ ու հաստատուն քայլերով: Ես ձեր կողքին եմ՝ օգնելու և զորացնելու համար ձեզ:

Հրաշալի իրողությունների նորահայտ ծալքերը արդեն սկսել են բացվել: Շուտով սքանչելի նորություններ ի հայտ կգան, որոնք գերիվեր կլինեն ձեր երազանքներից ու հույսերից: Ամեն ինչի համար ասեք՝ ամեն ինչ լավ է: Եվ, իրոք, ամեն ինչ լավ կլինի: