Աստվածամուխ Գեղարդը դուրս բերեք ու շրջեք երկրում. Սասուն Միքայելյանի կոչը՝ կաթողիկոսին

Սասուն Միքայելյանը հիշեցրեց, որ երբ 1798 թվականին Վրաստանում ժանտախտ էր, վրաց թագավորը դիմեց հայոց կաթողիկոսին, որ գեղարդը տեղափոխվի Վրաստանի ժանտախտի դեմ պայքարելու համար

Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն առաջարկեց դիմել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ Մայր Աթոռում պահվող աստվածամուխ գեղարդը դուրս բերելու և շրջելու ամբողջ երկրում:

Սասուն Միքայելյանը հիշեցրեց, որ երբ 1798 թվականին Վրաստանում ժանտախտ էր, վրաց թագավորը դիմեց հայոց կաթողիկոսին, որ գեղարդը տեղափոխվի Վրաստանի ժանտախտի դեմ պայքարելու համար:

Միքայելյանը նշեց, որ այդ քայլը ցույց կտա ամբողջ աշխարհին, որ մենք քրիստոնյա ենք:

Միքայելյանի խոսքով, ժողովրդի համախմբման համար նաև հավատի սնունդ է պետք: