Ոչ ոք չաջակցեց Փաշինյանին և նա հայտնվեց մեկուսացման մեջ․ մնաց միայն Պուտինը․ Տարասով

Իմաստուն քայլ կլինի, որ երկու երկրների ղեկավարները հանդիպեն, հաշտություն կնքեն, պայմանավորվեն, որ Ղարաբաղի հետ սահմանում կրակոցներ չլինեն
տարասով

Հատված՝ ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ Tert.am-ի հարցազրույցից․

-Պարո՛ն Տարասով, շատերն են ասում, որ նավթային շուկայում տեղի ունեցողը պատճառ կդառնա աշխարհաքաղաքական փոփոխությունների:

-Այո՛, աշխարհաքաղաքական փոփոխություններ սպասելի են: Կորոնավիրուսի տարածումն արագացնում է գործընթացը: Աշխարհը խաղաղության է պատրաստվում: Հայաստանում էլ է դա օրակարգային: Թվում է, թե անընդհատ հնչող ձայնասկավառակ է, չգիտես, թե երբ երգը կավարտվի, բայց ամեն դեպքում ամեն ինչ դեպի դա է գնում: Տեսնենք, թե պանդեմիան այդ ուղղությամբ ինչ կանի. կարագացնի՞ այդ գործընթացը, թե՝ ոչ:

Դժվար է երևակայելը այս հարցում, բայց կարծում եմ, որ այս իրավիճակում երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պետք է մշակեն պանդեմիայի դեմ պայքարի ընդհանուր ծրագիր և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը տանեն երկրորդ պլան: Շատ լուրջ է իրավիճակը հատկապես Իրանի հյուսիսում:

Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հարևան են Իրանին: Գիտենք, որ երկուսն էլ սահմանափակել են Իրանի հետ ելքն ու մուտքը. չնայած որդեգրել են պայքարի միջոցներ, բայց հայտնի է, վարակը անձնագիր չունի:

Հիմա իմաստուն քայլ կլինի, որ երկու երկրների ղեկավարները հանդիպեն, հաշտություն կնքեն, պայմանավորվեն, որ Ղարաբաղի հետ սահմանում կրակոցներ չլինեն:

-Իսկ այդ ճգնաժամում ի՞նչ վերադասավորումներ են սպասվում գերտերությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մերձավոր Արևեքի դեպքում:

-ԱՄՆ-ի դեպքում ամեն ինչ վատ է: Այնտեղ պատրաստ չեն: Նյու Յորքում ամերիկյան զորքեր կան, նրանք են իրավիճակը վերահսկում: Գերտերությունը, որը թելադրում էր իր պայմանները բոլորին, իր ներսում իրավիճակը չի կարողանում վերահսկել: Իսկ ԱՄՆ-ը չի կարողանում իր օգնությունն առաջարկել իր դաշնակիցներին:

Փոխարենը Ռուսաստանն իր ինքնաթիռներն ուղարկեց Իտալիա: Եթե Աստված չանի, ինչ-որ բան տեղի ունենա, մենք պատրաստ ենք մեր ինքնաթիռներն ուղարկել նաև Հարավային Կովկաս:

-Ամեն դեպքում, չենք կարող չնկատել, որ այս իրավիճակում Ռուսաստանը բախվում է տնտեսական խնդիրների հետ. ռուբլու արժեզրկում տեղի ունեցավ:

-Մարդիկ տարբեր կերպ են հագենում: Մեկը՝ մի կտոր հացով կշտանում է, մեկին էլ մի ամբողջ գառան միսը չի հագեցնում: Ամբողջ խնդիրն այն է, որ հասկանաս  ՝ ինչպիսի՞ն  է տնտեսական վիճակը:

Ռուսաստանը հանգիստ զարգանում է: Մեզ մոտ տնտեսական վիճակն այնպիսին է, ինչպիսի կա, և մարդիկ գոհ են, հասկանում են, որ կարող էին ունենալ ավելին, բայց ունեն այն, ինչ ունեն:

-Ի՞նչ է այս առումով սպասվում Հայաստանին, որ կապված է Ռուսաստանի հետ ամուր տնտեսական կապերով:

- Հայաստանում էլ նույն պատկերն է: Հայաստանի ստրատեգիական գործընկերը համարվում է միայն Ռուսաստանը: Անգամ Նիկոլ Փաշինյանը, իր ժողովրդավարի համբավով ոչինչ չարեց: Միլիարդնե՞ր նրան տվեցին ժողովրդավարության համար: Ո'չ, ոչ ոք նրան չաջակցեց, նա հայտնվեց մեկուսացման մեջ: Մնաց միայն Պուտինը: Անշուշտ, մենք կշարունակենք համագործակցել հայ ժողովրդի հետ, որովհետև նա համարվում է մեր դաշնակիցը:


Հռիփսիմե Հովհաննիսյան

Ամբողջական հոդվածը՝ այստեղ