Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 87-ի

87-ից 76-ը ներկա պահին բուժում են ստանում

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 87-ի, որոնցից 76-և ներկա պահին բուժում են ստանում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբի հաղորդագրությունը:

Փաստաթղթում նշվում է. «Հաշվի առելով կորոնավիրուսի համաշխարհային համավարակի հայտարարումը, ինչպես նաև վիրուսի լայն տարածման միտումը՝ ևս մեկ անգամ կոչ ենք անում մեր քաղաքացիներին ուշադիր լինել և հետևել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդներին»:

Ավելի վաղ Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հայտնել է վարակման 72 դեպքի մասին, որոնցից 10-ն ապաքինվել են, մեկ մարդ մահացել է: