Աշխատանքը մնում է աշխատանք. ինքնամեկուսացման ռեժիմը Պուտինի վրա չի տարածվում

«Նա բնակարան ունի Մոսկվայում, սակայն այնտեղ չի բնակվում. ամենից հաճախ նա աշխատում է այնտեղ, որտեղ բնակվում է և հակառակը». Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, թե որտեղ է բնակվում Պուտինը կորոնավիրուսի համաճարակի օրերին։ Այդ մասին գրում է Interfax-ը։

Պեսկովի խոսքով՝ նախագահը բնակվում է պետական առանձնատանը (Պոդմոսկովիայի շրջանում)։

«Նա բնակարան ունի Մոսկվայում, սակայն այնտեղ չի բնակվում։ Ամենից հաճախ նա աշխատում է այնտեղ, որտեղ բնակվում է և հակառակը»,- ասել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ կորոնավիրուսի համաճարակի օրերին ինքնամեկուսացման ռեժիմը Պուտինի վրա չի տարածվում․ «Աշխատանքը մնում է աշխատանք»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։