Քրգործ է հարուցվել վարչապետին հայհոյելու համար ներողություն պահանջելու փաստով

«Գյուղապետը» նշել էր, որ տեսանյութը սարքած է, և ինքը չի զրուցել այդ աղջկա հետ

ՀՀ Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար «Հեղափոխության պահապաններ» խմբի մասնակցի կողմից քաղաքացուց ներողություն պահանջելու հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի137-րդ հոդվածի 1-ինկետով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել):

Հարուցված գործն ուղարկել է Քննչական կոմիտե՝ նախաքննության:

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Երևանի մետրոյում երբ վարչապետը նախընտրական բուկլետ էր բաժանում, մի երիտասարդ միաղջիկ այն պատռեց և նետեցվարչապետի ուղղությամբ։

ՄԻջադեպից հետո համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում աղջիկը «Գյուղապետ» մականունով մի քաղաքացու հետ զրույցում պատմում էր դեպքի մանրամասները, իսկ «Գյուղապետն» էլ այդ ընթացքում հայհոյանքներ էր հնչեցնում վարչապետի հասցեին: շ

Այնուհետև «Հեղափոխության պահապաններ» ներկայացած մի խումբ երիտասարդներ հանդիպել էին «Գյուղապետի» հետ և պահանջել, որ նա ներողություն խնդրի, ինչն էլ արվել էր: Դրանից հետո «Գյուղապետը» նշել էր, որ տեսանյութը սարքած է, և ինքը չի զրուցել այդ աղջկա հետ: