Մերկելը` սուպերմարկետում. ի՞նչ գնումներ է արել կանցլերը

Գանձարկղում Մերկելը վճարում կատարել է բանկային քարտով

 

aԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Covid-19 կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի ժամանակ սուպերմարկետ է այցելել Բեռլինում և գնումներ կատարել առանց դիմակի:

Ինչպես ըստ tert.am-ի՝ գրում է Корреспондент-ը՝ հղում անելով Bild պարբերականին, նախ նա մոտեցել է բանջարեղենի տաղավարներին, այնուհետև՝ նրբահամ խորտիկներին:

ա

Ինչպես նկատում է պարբերականը, քաղաքական գործչի զամբյուղում զուգարանի թղթից և օճառից բացի տեղ է գտել նաև 4 շիշ գինի: Իսկ գանձարկղում Մերկելը վճարում կատարել է բանկային քարտով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ փորձագետները նշել էին Գերմանիայում կորոնավիրուսից մահացության դեպքերի անոմալ ցածր մակարդակի պատճառները:  

ա