Այնտեղ հիանալի սնունդ կա և օվկիանոս՝ իսկական հսկայական ալիքներով. Պոզները՝ սիրելի հանգստի վայրի մասին

Առաջին ցանկում, բացի  Բիարրիցից նա ընդգրկել է Միջերկրածովյան Անթիբ և ամերիկյան Հեմփթոն քաղաքները
ֆրանսիա

pozne8

Ռուս հայտնի գրող և լրագրող Վլադիմիր Պոզները հայտարարել է, որ իր սիրելի հանգստի վայրը Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Ֆրանսիայի հարավարևմտյան Բիարրից քաղաքն է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Իր նախընտրությունը Պոզները բացատրել է նրանով, որ հենց այստեղ է նա հիշում իր առաջին հանգիստը 5 տարեկանում և որ Ֆրանսիայի այս բասկյան հատվածում ապրում են շատ հաճելի և հյուրընկալ մարդիկ:

a

«Եվ այնտեղ հիանալի սնունդ կա: Եվ երրորդ պատճառը, որ դա օվկիանոս է: Ես սիրում եմ ոչ թե ծով, գետեր կամ լճեր, այլ հենց օվկիանոս իսկական հսկայական ալիքներով, ուղղակի պաշտում եմ: Սովորաբար օթևանում եմ Du Palais հյուրանոցում, որը դեռևս 19-րդ դարում կառուցել է Նապոլեոն 3-րդ-ը իր կնոջ` Ժոզեֆինայի համար:

a

Ֆրանսիայի խոհարարական մայրաքաղաքը Լիոնն է: Բայց բասկերի մոտ էլ հիասքանչ են պատրաստում: Հիմնականում դա միս է. գառան, ոչխարի միս, և, իհարկե, շատ թարմ ձուկ ու ծովամթերք: Բիարրիցում ես առավոտյան 8-ին գնում եմ շուկա: Գնում եմ 12 ոստրե, սպիտակ գինի: Այդ պես ես նախաճաշում եմ»,-պատմել է ռուս լրագրողը:

a

Պոզները նշել է նաև այն վայրերը, որտեղ նա անընդհատ ուզում է վերադառնալ, և նրանք, որոնք իրեն, չնայած դուր են եկել, սակայն սպառել են իրենց և այնտեղ վերադառնալու ցանկություն ինքը այլևս չունի: Առաջին ցանկում, բացի  Բիարրիցից նա ընդգրկել է Միջերկրածովյան Անթիբ քաղաքը և ամերիկյան Հեմփթոն քաղաքը:

a

Իսկ այն վայրերի ցանկում, որտեղ Պոզները հանգստացել է և այլևս չի ցանկանում վերադառնալ ռուս լրագրողը ներառել է Մեքսիկան և Ուրուգվայը:

a