Ինչպես են բժիշկները շնորհավորում մեկուսացված քաղաքացու ծննդյան օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ծնունդդ շնորհավոր. մեկուսարաններից մեկում, որտեղ ես եմ ղեկավարում, թիմով այ այսպես ենք շնորհավորում մեր ժամանակավորապես մեկուսացված հայրենակցի ծննդյան օրը». Նարեկ Վանեսյան

Մեկուսացված քաղաքացիներից մեկին ծննդյան օրը բժիշկներն անակնկալ են մատուցել

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մեկուսացված քաղաքացիներից մեկին, ում ծննդյան օրն է, բժիշկներն անակնկալ են մատուցել: Առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը, ով մեկուսարաններից մեկում ղեկավարում է կարանտինային ռեժիմը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հրապարակել է տեսանյութ այն մասին, թե ինչպես են բժիշկները երգելով, տորթով ու քաղցրավենիքով շնորհավորում քաղաքացու ծննդյան տարեդարձը:

«Ծնունդդ շնորհավոր. մեկուսարաններից մեկում, որտեղ ես եմ ղեկավարում, թիմով այ այսպես ենք շնորհավորում մեր ժամանակավորապես մեկուսացված հայրենակցի ծննդյան օրը»,-նշել է Նարեկ Վանեսյանը:

Տեսանյութն իր էջում տեղադրել է նաև ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը: