Տղամարդը 8 տոննա զուգարանի թուղթ է գողացել

Հանցագործի անունը թեմայի «ցավոտ» լինելու պատճառով չի հրապարակվում
զուգարանի թուղթ

ԱՄՆ Հյուսիսային Կառոլինա նահանգի ոստիկաններին հաջողվել է ձերբակալել չարագործին, որը գողացել էր 8 տոննա զուգարանի թղթով բեռնված բեռնատար: Այս մասին tert.am-ի փոխանցմամբ հայտնում է Fox News-ը:

Իրավապահ մարմինների աշխատակիցները նկատել էին երթևեկության կանոնները խախտած մեքենան, կանգնեցրել էին այն և պարզել, որ բեռնատարը գողացված է: Հանցագործի անունը թեմայի «ցավոտ» լինելու պատճառով չի հրապարակվում:

Ներկայումս ամբողջ աշխարհում կարանտինի ֆոնին մարդիկ գնում են մեծ քանակությամբ զուգարանի թուղթ: Հավելենք, որ օրեր առաջ Ավստրալիայի բնակչի բախտն այդ հարցում բերել էր. իր տան պահեստում նա գտել էր հարյուրավոր տուփ զուգարանի թղթեր: