Նկատեք, որ այս վիրուսը կոչվում է Քորոնավիրուս (Թագավարակ): Սա պետք է մարդուն գոնե մտածել տա, թէ ո՞վ է քո թագը, ո՞վ է քո գլխավորը:
Մարդը աշխարհի վրա այնքան է հպարտացել, որ իրեն Աստված է կարծում: Բայց մի փոքր թագակիր վիրուսը պարալիզացրել է աշխարհի ընթացքը:
Եվ Աստված արտոնում է սա: Մինչև մենք սա չհասկանանք, չենք կարող հաղթահարել փորձությունը: Թեկուզ սա հաղթահարենք, հաջորդն ավելի մեծ կլինի:
Դու ասում ես Աստված չկա ու քեզ Տեր ես կարծում: Կամ դու ասում ես Քրիստոնյա ես, բայց քո թագը քո ցանկություններն են, քո թագը քո ինքնահավան ԵՍն է: Եվ մենք տեսնում ենք, որ մի ավելի մեծ ուժ ոչնչացնում ես այս հպարտությունը, ոչնչացնում է քո ԵՍ-Թագը ու քեզ ասում «խելոք տեղդ նստի»:
- Լավ: Ի՞նչ անել: - Դարձեք Քրիստոսին: Մի՛ անտեսեք: Աշխարհն էլ նույնը չի լինելու:
Աստվածաշունչը դուրս հանեք պահարանից ու կարդացեք 4 Ավետարանները: Ծանոթացեք ձեր քահանայի հետ ու հարցեր տվեք: Ասեք «Տեր հայր ինչի՞ց սկսեմ»: Շատ աղոթեք:
Առաջ կգրեի թէ Պատարագի գնացեք, որ հաղորդվեք Քրիստոսի հետ: Բայց հիմա դա էլ վերցվեց ձեզանից: Գնալով դժվարանալու է սուրբ կյանք ապրելը, բայց փրկության հնարավորությունները եվ սեփական ԵՍը փշրելու հնարավորությունները շատանալու են:
«Որովհետև, ուր որ մեղքը շատացավ, շնորհն առավել ևս շատացավ» (Հռ 5:20):
- Խնդրում եմ զինվեք Քրիստոսով:
Կիսեք այս բաները ձեր էջերին: Հերիք է անիմաստ ինքնահավան սելֆիներ տարածեք: Ձեր թագը փշրվելու է: Բարի բաներ տարածեք:
Լույս տարածեք: Քրիսոսի մասին խոսեք:
Գնալով դժվարանալու է ամեն ինչ:
Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան էջից
0Comments