«Մենք մնացինք աշխատելու հանուն ձեզ, դուք մնացեք տանը հանուն մեզ️․ «Նորք» հիվանդանոցի բժիշկների կոչը

Հիվանդանոցի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հրապարակվել է բժիշկների լուսանկարները, որոնք բնակիչներին կոչ են անում մնալ տանը

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժիշկները հանդես են եկել կոչով: Հիվանդանոցի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հրապարակվել է բժիշկների լուսանկարները, որոնք բնակիչներին կոչ են անում մնալ տանը:

«Մենք մնացինք աշխատելու հանուն Ձեզ, Դուք մնացեք տանը հանուն մեզ️: Առողջ եղեք: Սիրով` ՆորքԻԿՀ»,-ասված է գրառման մեջ: