Հայաստանում կորոնավիրուսի ևս 8 դեպք է հաստատվել․ ընդհանուր թիվը հասավ 110-ի. ինֆոգրաֆիկա

Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում։

Մարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 8 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Այս մասին հայտնում է ԱՆ ֆեյսբուքյան էջը։

Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 110 դեպք:

Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 94 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ: