2019-ին ՀՀ դատախազությունում մոտ 2․000․000 ԱՄՆ դոլար պարգևավճար են ստացել. analitik.am

ՀՀ դատախազության դատախազները 2019 թվականաին պարգևատրվել են 5 անգամ
արթուր դավթյան

ՀՀ դատախազությունում 2019 թվականին ստացել են մոտ 992 000 000 ՀՀ դրամ պարգրավճար՝ մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլար, որից մոտ 947 000 000 ՀՀ դրամը՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով, իսկ  44 422 100 ՀՀ դրամը՝ «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների» հոդվածով։ Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը հայտնեցին ՀՀ դատախազությունից։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը 2019 թվականի ընթացքում ստացել է 14 201 169 ՀՀ դրամի չափով աշխատավարձ, և 3 951 142 ՀՀ դրամի չափով պարգևավճար։ Դավթյանը 2019-ին պարգևատրվել է 4 անգամ՝ մեկ դրույքաչափով։

ՀՀ դատախազության դատախազները 2019 թվականաին պարգևատրվել են 5 անգամ, որից 4 անգամ՝ մեկ դրույքաչափով՝ մոտ 462 000 ՀՀ դրամի չափով և մեկ անգամ էլ 72% դրույքաչափով՝ մոտ 330 000 ՀՀ դրամի չափով։

Պարգևավճար ստացել են 608-ից մինչև 648 աշխատակից՝ կախված տվյալ պահին ուժի մեջ գտնվող կարգապահական տույժի ենթարկված, տվյալ պահին աշխատանքային գործունեության երեք ամիսը չգերազանցող անձանց , դատախազության թափուր հաստիքների քանակներից։

2019-ի ընթացքում գործունեության արդյունքների հիման վրա, ՀՀ դատախազության քաղաքացիական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող ծառայողները, դատախազները, քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք պարգևատրվել են միևնույն տոկոսադրույքով։