Հաղթանակը գրանցելու են բժիշկները. Աննա Հակոբյանի գրառումը

Աստված պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր բուժաշխատողներին, ինչպես «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի, այնպես էլ մյուս բուժհաստատությունների:

Դուք գտնվում եք առաջին գծում, ցուցաբերում եք մասնագիտական բարձր որակներ, օր ու գիշեր պայքարում եք համաճարակի դեմ և կյանքեր փրկում:
Վստահ եմ, որ այս անհամաչափ ընթացող պատերազմում հաղթանակը գրանցելու են բժիշկները։

Աստված պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին»: