Շքեղ մասնավոր ինքնաթիռ՝ Acropolis Aviation-ից. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Այն իր շքեղ ներքին հարդարման շնորհիվ ավելի շատ նման է բնակարանի, քան ինքնաթիռի
ինքնաթիռ

 

Բրիտանական Acropolis Aviation ընկերությունը ներկայացրել է նորագույն մասնավոր ինքնաթիռ, որն իր շքեղ ներքին հարդարման շնորհիվ ավելի շատ նման է բնակարանի, քան ինքնաթիռի, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է dailymail.com կայքը:

ACJ320neo ինքնաթիռը ներկայացվել է մարտի 16-ին: Airbus-ի ձևափոխված ինքնաթիռը չափերով շատ ավելի մեծ և լայն է, քան այլ շքեղ ինքնաթիռները, ինչպիսիք են Gulfstream-ը կամ Bombardier-ը:

110 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռն ունի ննջասենյակ և առանձին բաղնիք: Ինքնաթիռում կա նստելու 17 և քնելու 19 տեղ:

Այս ինքնաթիռն աչքի է ընկնում վառելիքի առավել արդյունավետ ծախսով, ինչը հնարավորություն է տալիս մեկ լիցքավորումով թռչել 6000 մղոն տարածություն: Դա թույլ է տալիս ուղիղ թռիչք կատարել այնպիսի մեծ հեռավորության վրա գտնվող վայրեր, ինչպիսին են Նյու Յորքն ու Տոկիոն:

Acropolis Aviation ավիաընկերությունը, որը Մեծ Բրիտանիայի չարթերային օպերատորն է, այս ինքնաթիռը ստացել է անցյալ տարի, Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի գործարանից:

Դրանից հետո այն տեղափոխվել է Շվեյցարիա, որպեսզի լուծվի շքեղ սրահի հարցը: Ամբողջ գործընթացը տևել է 13 ամիս:

A320neo aircraft can fly 6,000 miles is the latest model to be released by Airbus for the VIP marketThe lavishly furnished interior of the plane looks more like that found in a luxury apartment than on board an aircraftA desk occupies a nook of the aircraft in the master bedroom section of the plane where postcards can be written to show offThe narrowbody twin aircraft can accommodate 19 passengers and allows sleeping for 17