ՏՄՊՊՀ ղեկավար Գեղամ Գևորգյանը վստահեցնում է, որ հանձնաժողովը հետևում է տնտեսավարողներին և խոստանում է, որ բոլոր անբարեխիղճ տնտեսավարողների նկատմամբ համապատասխան քայլեր կձեռնարկվեն: Նա նաև պնդում է, որ խուճապահար գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա, քանի որ խանութները չեն փակվելու, իսկ պարենի մասով խնդիրներ չկան:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ խանութները դատարկ են, հանձնաժողովի ղեկավարը հայտարարեց, որ բոլոր ցանկացողները կարող են գնալ ու տեսնել, որ ապրանքների դիֆիցիտ չկա. «Բնականաբար օրվա աժեոտաժից հետո երեկոյան միգուցե ապրանք չի լինում: Բայց մենք երեկ ուշ երեկոյան մշտադիտարկում ենք արել ու տեսել, որ դարակաշարերը լիքն են, իսկ մարդիկ չկան: Մենք նկարներ ունենք, որոնք մեզ փոխանցում են:
Լուսանկար կա, որ մի քաղաքացի 108 հատ զուգարանի թուղթ է գնել, բայց հայտնի չէ, թե ինչ ժամանակահատվածի համար են գնումներ անում: Այս աժիոտաժը վերջանալու է, ամեն ինչ հանդարտվելու է»:
0Comments