Շուշան Փաշինյանի հայցադիմումը վարույթ չի ընդունվել

Դատարանը գտել է, որ հայցվորի ներկայացուցչի կողմից չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածի դրույթները, ինչը հիմք է հայցադիմումը վերադարձնելու համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնեկ դստեր՝ Շուշան Փաշինյանի առաջին հայցադիմումն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի։ Այս լուրը news.am-ին հաստատել է Նարեկ Սամսոնյանը։

Դատարանը գտել է, որ հայցվորի ներկայացուցչի կողմից չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածի դրույթները, ինչը հիմք է հայցադիմումը վերադարձնելու համար։

Մարտի 13-ին, երկրորդ անգամ դատական հայց է ներկայացվել։

Գործը կրկին մակագրվել  է դատավոր Զարուհի Նախշքարյանին։

Հիշեցնենք, որ ներկայացված հայցով վարչապետի դուստրը պահանջում էր դատարանից պարտավորեցնել Նարեկ Սամսոնյանին, որպեսզի վերջինս իր հասցեին զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքի։