Եթե որևէ կեղծիք եղավ ինֆորմացիայի մեջ, դա մի տեղից դուրս կսպդրի և մեծ անվստահություն կառաջացնի պաշտոնական բլոկի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զարմանալի է, որ զանգվածային լրատվամիջոցը հավասարեցվում է սոցիալական ցանցերի օգտատերերի հետ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» նախագծով հավասարեցվում են այս երկուսը
Լive24.am-ը ներկայացնում է

Զարմանալի է, որ զանգվածային լրատվամիջոցը հավասարեցվում է սոցիալական ցանցերի օգտատերերի հետ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» նախագծով հավասարեցվում են այս երկուսը: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:

«Սահմանափակումը, որ դրվում է թե ԶԼՄ-ի նկատմամամբ և թե, ասենք, Դոնի Ռոստովից մի տիկնոջ, որը սոցցանցում կարող է ցանկացած գրառում անել, այս երկուսին իրար հետ հավասարեցնելը և այս երկուսի հանդեպ փորձել նմանտիպ սահամանափակումներ հանդես բերելը վկայում է պարզապես փաստաթղթի թերի և հում լինելու մասին»,- ասաց նա:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ նշեց, որ փաստաթղթի հատկապես 23-րդ կետը, որը ԶԼՄ-ների սահամանափակումներին է վերաբերում՝ ունենալով մի շարք կարևոր, անհրաժեշտ և ողջունելի դրույթներ, շատ հարցերում անհամաչափ է: «Օրինակ՝ շատ ընդհանրական ձևակերպում է խուճապ առաջացնելու դրույթը: Այդ ձևակերպումը կարող է մեկնաբանվել կիրառողի կողմից կամայականորեն, ցանկալի կլիներ, որ նմանատիպ ձևակերպումներ չլինեին: Դրույթը կիրառելիս կոչ եմ անում շատ զգույշ լինել»,- ասաց Մելիքյանը:

Իրավապաշտպանը խնդիր է տեսնում այնտեղ, որ սահամանափակումները վերաբերում են ոչ միայն ՀՀ-ում համաճարակի տարածվածությանը, այլ նաև արտասահմանում. «Դա անհասկանալի է, առավել ևս ո՞նց են հասկանալու, թե օգտատերը օգտվել է այն կայքից, որտեղ ամեն օր թարմացվում են տվյալները, թե ոչ»,- նշեց նա:

Ըստ բանախոսի՝ ընդհանրական է նաև «ինֆորմացիաա փոխանցել» հասկացությունը: Նրա խոսքով՝ հասկանալի չէ, թե ինֆորմացիա փոխանցողը լրագրողին ինֆորմացիա փոխանցո՞ղն է, թե հարցարզրույցի ժամանակ ինֆորմացիա փոխանցողը. «Սա խառնաշփոթ է առաջացնում, երևի առաջանորդվել են «ինչքան շատ գրենք, այնքան լավ» սկզբունքով»,- նշել է նա:

Աղասի Ենոքյանն էլ ավելացրել է, որ պաշտոնյաներից մեկն ասում էր, թե դեղատներում ալկոգելի և դիմակի պակաս չկա․ «Ասածս հետևյալն է՝ ես կարո՞ղ եմ ֆեյսբուքում գրել, որ այս, այս, այս դեղատներում չկան դիմակներ, մի գնացեք, թե՞  դա կհակասի պաշտոնական տեղեկատվությանը»։

Այդուհանդերձ Ռուբեն Մելիքյանը կոչ է արել սոցիալական ցանցերի օգտատերերին զուսպ լինել, չհրապարակել տեղեկություններ, որոնք օբյեկտիվորեն կարող են առաջացնել հանցավոր հետևանքներ:

Հարցին՝ ինչպես պետք է մեդիագրագետ վարվել և լինել մեդիաանվտանգ, Աղասի Ենոքյանն ասել է, որ պետք է ուղղակի այդ պատասխանատվությունն ունենալ: «Նաև պետք է իշխանությունը հասկանա, որ այս արտակարգ դրույթունը վտանգի առաջ բոլորին միավորող իրավիճակ է և այստեղ «սևերի և սպիտակների» տրամաբանությամբ գնալը կբերի մեծ խնդիրների, գոնե այստեղ փորձենք միավորվել»,- ասել է նա և հավելել, որ  իրավիճակը կտրուկ փոխվում է լրատվամիջոցների համար:

«Լրագրողներն այլևս չեն աշխատելու, այսինքն՝ ինֆորմացիա ձեռք չեն բերելու, ինֆորմացիան տրվելու է պաշտոնատար անձանց կողմից, սա լուրջ խնդիր է այն առումով, որ պետք է ինֆորմացիան բավարարի երկու կարևոր չափանիշի, առաջինը՝ լինի ճշգրիտ, որովհետև ինչքան էլ լինեն սահամնափակումներ, եթե որևէ կեղծիք եղավ ինֆորմացիայի մեջ, դա մի տեղից դուրս կսպդրի, և մեկ կեղծիքը կարող է մեծ անվստահություն առաջացնել ամբողջ ինֆորմացիոն պաշտոնական բլոկի համար»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ երկրորդ կարևոր առանձնահատկությունը պետք է պարետատունն անի, դա ինֆորմացիայի օպերատիվությունն է. «Մանավանդ արդեն փակվում են, մարդիկ իրար հետ քիչ են շփվում և անընդհատ ինֆորմացիա են փնտրելու, պետք է այդ պաշտոնական ինֆորմացիան արագ-արագ թարմացվի»,- նկատեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: