Պատահական ոչինչ չի լինում. Լիլիթ Բասյան

Հնարավոր է՝ որոշ իրադարձություններ տեղի են ունենում՝ անկախ որևէ բանից. դրանք գրված են ճակատագրի գրքում, նման են նետի, որն արձակվել է վաղուց և թռչում է ժամանակների միջով՝ հստակ իմանալով՝ որտեղ և երբ հարվածել նշանակետի
լիլիթ բասյան

«Հնարավոր է՝ աշխարհում առհասարակ ոչ մի պատահական բան չկա». Լիլիթ Բասյան

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրարակված կադրերում Լիլիթ սեւ բլուզ է կրում, հավաքել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ «Հնարավոր է՝ աշխարհում առհասարակ ոչ մի պատահական բան չկա։ Հնարավոր է՝ որոշ իրադարձություններ տեղի են ունենում՝ անկախ որեւէ բանի։ Դրանք գրված են ճակատագրի գրքում։ Նման են նետի, որն արձակել է վաղուց եւ թռչում է ժամանկների միջով՝ հստակ իմանալով՝ որտեղ եւ երբ հարվածել նշանին»,- հրապարակումը մեկնաբանել է նա։

Ի դեպ, Լիլիթը պատասխանել է նաեւ հետեւորդների հարցերին, որոնցից մեկը հետաքրքրվել է՝ արդյոք նրա սիրտն ազա՞տ է։ «Զբաղված է առհավետ եւ հավիտյան։ Օտարների համար տեղ չկա»,- նշել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը սեւ հագուստ էր կրում՝ ուլտրակարճ կիսաշրջազգեստ, շապիկ, կաշվե երկար վերնագզեստ։ Լիլիթն արձակել էր վարսերն ու վառ շպար ընտրել։ Նրա կերպարն ամբողջացնում էին պայուսակն ու երկարաճիտները։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Լավ օր ձեզ, իմ մարդիկ։ Բարություն բերեք աշխարհ, սեր նվիրեք։ Մի վախեցեք անհաջողություններից. դրանք նշան են, որ նպատակը մոտ է»։

Նյութի աղբյուրը՝ news.am