Քրեակատարողական հիմնարկից մոտ 400 բանտարկյալ է փախել

Ոստիկանները սկսել են փնտրել փախուստի դիմածներին

Մարտի 16-ի երեկոյան Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի հարավ-արևելյան Մոնգագուա քաղաքում շուրջ 400 կալանավոր փախել է բանտից: Այս մասին Tert.am-ի թոխանցմամբ՝ տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով G1 պորտալին:

Պորտալի տվյալների համաձայն` «մոտ 400 բանտարկյալ» փախել է կիսաբաց տիպի քրեակատարողական հիմնարկից` բանտի աշխատակիցներին պատանդ վերցնելուց հետո:

Նշվում է, որ աշխատակիցները մինչև հիմա պահվում են պատանդի կարգավիճակով, ոստիկանությունը բանակցություններ է վարում նրանց ազատման համար:

Ոստիկանները սկսել են փնտրել փախուստի դիմածներին:

Նշվում է, որ Բրազիլիայի օրենսդրության համաձայն՝ կիսաբաց քրեակատարողական հիմնարկներում զինված հսկողություն չի իրականացվում: