Միասին և համակարգված մենք կհաղթահարենք. Աննա Հակոբյանը դիմել է քաղաքացիներին

Խնդրում եմ պահպանել այս կանոնները, հետևել ցուցումներին, մի՛ մոռացեք կանխարգելիչ միջոցառումների մասին, հետևեք հիգիենայի կանոններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն, Ինսթագրամի իր էջում գրել է․

«Սիրելի քաղաքացիներ,

Քիչ առաջ ՀՀ ողջ տարածքում սահմանվեց Արտակարգ դրություն, որը ենթադրում է որոշակի արգելքներ ու սահմանափակումներ քաղաքացիների համար։

Խնդրում եմ պահպանել այս կանոնները, հետևել ցուցումներին, մի՛ մոռացեք կանխարգելիչ միջոցառումների մասին, հետևեք հիգիենայի կանոններին։

#Միասին_և_համակարգված_մենք_կհաղթահարենք

#covid_19

Առողջ եղեք։ Աստված պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին»։