Պաշտոնանկություն Փաշինյանի որոշմամբ

Դավիթ Բեգինյանն ազատվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Բեգինյանին գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Դավիթ Բեգինյանին ազատել գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: