Վրաստանը փակվում է օտարերկրացիների համար. որո՞նք են բացառությունները

Մարտի 16-ի դրությամբ, Վրաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել է 33 մարդու մոտ, մեկ հիվանդ առողջացել է

Վրաստանը, կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված, մարտի 18-ից երկու շաբաթով փակում է սահմանները օտարերկրացիների համար, բացառությամբ հատուկ դեպքերի, հայտնում է Sputnik-Georgia-ն:

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալքալիանին պարզաբանել է, թե այլ երկրների որ քաղաքացիներին չի անդրադառնա մուտքի երկշաբաթյա արգելքը:

Ըստ Զալքալիանիի` դեպի երկիր մուտքի արգելքը չի անդրադառնա Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների, միջազգային կազմակերպությունների անդամների եւ նրանց ընտանիքների վրա: Դա նաեւ չի ազդի խառնածին ընտանիքների վրա, եթե ամուսիններից մեկը կամ նրանց երեխան այլ երկրի քաղաքացի է:

«Արգելքը չի կիրառվի, եթե Վրաստան մարդասիրական առաքելությունների ժամանման անհրաժեշտություն լինի, ես նկատի ունեմ բժիշկներին եւ կամավորներին, ինչպես նաեւ Վրաստանում չեզոք կամ փախստական կարգավիճակ ունեցող անձանց»,- ասաց Զալքալիանը:

Օտարերկրյա պատվիրակությունների ժամանման դեպքում երկրի տարածք նրանց մուտքի հարցը կդիտարկվի անհատական ձեւով:

Մարտի 16-ի դրությամբ, Վրաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել է 33 մարդու մոտ, մեկ հիվանդ առողջացել է:

Վրաստանում հիվանդության տարածումը կանխելու համար, որը Անդրկովկասի կենտրոնն է եւ որով անցնում է Ադրբեջանից Թուրքիա եւ Հայաստանից Ռուսաստան քաղաքացիների հոսքը, փոխադարձ համաձայնությամբ փակվել են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանները: Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը նույնպես փակվել է, իսկ, ահա, Թուրքիայի հետ սահմանին փակվել է անցակետերից միայն մեկը:

Բացի այդ, Վրաստանում պարտադիր կարանտին է մտցվել բոլոր նրանց համար, ովքեր եղել են Չինաստանում, Իրանում, Հարավային Կորեայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Նորվեգիայում ու Դանիայում: