Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա այն հայտարարությանը, որ ինքը շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված Մեղրիի քաղաքացու հետ և այդ իսկ պատճառով կրկնակի թեստ է հանձնել: Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ վարչապետը մանիպուլացիաներով է զբաղվում՝ Սևանի իր ամառանոցում նստած:
«Վարչապետ Փաշինյանի ընտանիքն այսօր կորոնավիրուսի բացահայտման երկրորդ թեստը հանձնեց։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը մեղրեցի վարակված քաղաքացու հետ շփվել է առաջին թեստը հանձնելուց առաջ։ Ըստ այդմ, Աստված չարասցե, եթե հանկարծ պարզվի, որ վարչապետը մեկ այլ վարակակրի կողքով էլ է անցել, փաստորեն, կարելի կլինի ակնկալել նաև երրորդ, չորրորդ և դրան հաջորդող այլ թեստերի արդյունքներին։ Խեղկատակություն։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ասեմ, որ վարչապետը ոչ միայն արդար չէ, օրինակ, իր հետ միասին նույն պահին, նույն տարածքում գտնվող իր իսկ թիկնապահների, թիմակիցների, քարոզարշավը լուսաբանող լրագրողների և այլոց հանդեպ, այլև պարզ մանիպուլացիաներով է զբաղվում Սևանի իր ամառանոցից։
Ինքը օրը մեկ թեստ է հանձնում ու տաք տեղից խոսում նախկին իշխանությունների ժամանակ արձանագրված համաճարակներից մահացած քաղաքացիների թվերից։ Ի՞նչ է ուզում ասել դրանով։ Որ սո՞ւրբ է։ Թող դա այն նույն լրագրողներին պատմի, ովքեր իր քարոզարշավն էին լուսաբանում Սյունիքում ու Վայքում։ Վստահ եմ՝ տեղը տեղին պատասխան կստանա»,- գրել է նա։
Ի՞նչ է ուզում ասել դրանով, որ սո՞ւրբ է. քաղաքագետը՝ Փաշինյանի մասին
Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ վարչապետը մանիպուլացիաներով է զբաղվում՝ Սևանի իր ամառանոցում նստած
0Comments