Տե՛ր, փարատիր Քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը և բժշկիր. բժշկության աղոթք

Դու՛ ես մեր կյանքն ու փրկությունը բարերար, բազումողորմ Աստված, որ թողություն ես տալիս մեր մեղքերին և ազատում հիվանդություններից. ԱՄԵՆ

Տե՛ր, փարատիր Քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը և բժշկիր:
Աստված մեր, շնորհիր ամենքին կատարյալ առողջություն ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր մեր թշնամուն:
Դու՛ ես մեր կյանքն ու փրկությունը բարերար, բազումողորմ Աստված, որ թողություն ես տալիս մեր մեղքերին և ազատում հիվանդություններից.
ԱՄԵՆ:

Qahana.am