Իտալիայում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է մեկ երրորդով, մահացածներինը՝ նվազել 70 %-ով

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է շուրջ 3500-ով՝ հասնելով 21 157-ի՝ ներառյալ ապաքինվածները

Իտալիայում կորոնավիրուսից ապաքինված հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է մեկ երրորդով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին:

«Այսօր 527 ապքինված ունենք, ընդհանուր առմամբ, նրանց թիվը հասել է 1966-ի», ասել է Բորելին: Վերջինս հայտնել է, որ մեկ օրում 175 մարդ է մահացել: Նախօրեին նրանց թիվը կազմել էր 250: Այդպիսով, ցուցանիշը նվազել է 70 տոկոսով՝ նախորդ օրվա համեմատ: Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1441-ի:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է շուրջ 3500-ով՝ հասնելով 21 157-ի՝ ներառյալ ապաքինվածները:  

Մարտի 10-ից ողջ երկրով մեկ կարանտինային միջոցառումներ են իրականացվում: Մասնավորապես, իշխանություններն արգելել են տեղաշարժը բնակավայրերի միջև: Իտալիայում փակվել են դպրոցները և մյուս բոլոր ուսումնական հաստատությունները:  

Վերջին տվյալներով՝ ողջ աշխարհում վարակակիրների թիվը գերազանցել է 153 500-ը, մահացածներինը՝ 5700-ը, ապաքինվել է 72 587 մարդ: