Պուտինը կարգելի միասեռականների ամուսնությունը Ռուսաստանում

Փաստաթղթում ավելի քան 400 կետ կա, որոնք վերաբերում են, օրինակ, խորհրդարանի լիազորություններն ընդլայնելուն, Սահմանադրության մեջ Աստծո մասին հիշատակում անելուն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական ինֆորմացիայի պաշտոնական պորտալում:

Ավելի վաղ նախագահական օրենքն ընդունվել էր պետդումայում ու Դաշնային խորհրդում:

Փաստաթղթում ավելի քան 400 կետ կա, որոնք վերաբերում են օրինակ խորհրդարանի լիազորություններն ընդլայնելուն, Սահմանադրության մեջ Աստծո մասին հիշատակում անելուն, միասեռական ամուսնություններն արգելելուն:

Քվեարկությունը տեղի է ունենալու ապրիլի 22-ին: