Մարդիկ սպասվածից ավելի պասիվ են. իշխանությունը կհետաձգի հանրաքվեն

Դա կմեկնաբանվի որպես կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված քայլ՝ մեծահոգություն, որ իշխանությունը դրսևորում է, որպեսզի չվտանգի հանրային միջոցառմանը մասնակցող մարդկանց

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ իշխանության վերին օղակներում արդեն որոշում է կայացվել հետաձգել ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեն, ինչի մասին կհայտարարեն մոտ օրերս։

Դա կմեկնաբանվի որպես կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված քայլ՝ մեծահոգություն, որ իշխանությունը դրսևորում է, որպեսզի չվտանգի հանրային միջոցառմանը մասնակցող մարդկանց։ Սակայն իրական պատճառն այլ է, և այդ որոշման հարցում ավելի շատ դեր են խաղացել քարոզարշավի առաջին փուլի ընթացքն ու մարդկանց վերաբերմունքը, որը սպասվածից ավելի պասիվ է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում