Բիչախչյանի տեղակալը ևս ազատվել է պաշտոնից. ոստիկանությունը հաստատել է լուրը

Գայանե Զարգարյանը որևէ պաշտոնի չի նշանակվել

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաեւ ՀՀ Ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության պետի տեղակալ Գայանե Զարգարյանը: 

Զարգարյանը որեւէ պաշտոնի չի նշանակվել։

Հիշեցնենք, որ Սարգսյանի մեկ այլ որոշմամբ՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել էր ՀՀ Ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: