Համագործակցում ենք առողջապահության նախարարության հետ՝ կիրակի հատուկ չվերթով Հայաստանի քաղաքացիների Երևան տեղափոխումը կազմակերպելու համար: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
Նա նշեց, որ եթե կարիք լինի, այլ հատուկ չվերթներ էլ կկազմակերպեն: Երևանից իրականացվող ավիաչվերթների դադարեցման մասին հարցին ի պատասխան՝ Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ առայժմ թռիչքները դադարեցրել է միայն Ryanair-ը:
«Բայց ռիսկ կա, որ ավելի շատ չվերթներ դադարեցվեն»,- հավելեց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը:
Մանրամասները՝ factor.am -ի տեսանյութում:
0Comments