Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ օլիգարխներին չպետք է թույլատրել ղեկավարել երկիրը:
Պետության ղեկավարի հետ հարցազրույցի կարճ անոնս,. ըստ analitik.am-ի, հրաարակել է ՏԱՍՍ-ը։ Ամբողջական հարցազրույցը կհրապարակվի այսօր՝ մարտի 13-ին։
Նշվում է, որ Պուտինի հետ հարցազրույցի ժամանակ քննարկվել են հետևյալ հարցերը՝ «Ինչո՞ւ է պետությունը վերջին տարիներին ակտիվորեն «խցկվում տնտեսության մեջ»:
Ինչպե՞ս է վերաբերվում նախագահը 90-ականների օլիգարխներին: Եվ ինչո՞ւ է կարևոր «թույլ չտալ, որ նրանք ղեկավարեն երկիրը»:
0Comments