Իրանում կորոնավիրուսից մահացածների զանգվածային գերեզմաններ է հայտնաբերվել

Փետրվարի վերջից գերեզմանների տարածքը կտրուկ ավելացել է

Արբանյակից արված լուսանկարները փաստում են, որ Իրանական Ղոմ քաղաքում կան զանգվածային գերեզմաններ, ինչը նշանակում է, որ կորոնավիրուսի բռնկման հետևանքով մահացածների թիվն իրականում շատ ավելի մեծ է, քան ներկայացնում են իշխանությունները: Tert.am-ի փոխանցմամբ՝ գրել է բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը:

Նկարներում երևում է, որ փետրվարի վերջից գերեզմանների տարածքը կտրուկ ավելացել է, ինչը վկայում է,մ որ համաճարակի տարածման ծավալները հսկայական են, սակայն իշխանությունները փորձում են քողարկել դա:

Աղբյուրը հիշեցնում է, որ փետրվարի 24-ին, երբ նոր գերեզմանափոսերն արդեն փորվում էին, Ղոմից մի պաշտոնյա երկրի առողջապահության նախարարությանը մեղադրել էր բռնկման իրական ծավալի մասին ճշմարտությունը միտումնավոր թաքցնելու համար

Նախարարության վերջին տվյալների համաձայն՝ իրանում կորոնավիրուսով ախտահարվել է  ավելի քան 
10 000 մարդ, կա  429 զոհ: