Հիմա սա տգիտությա՞ն, թե անմեղսունակության դրսևորում է

Իտալիայում դադարեցվել է ֆուտբոլի առաջնությունը, Ուկրաինայում կարանտին է, Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր են ի հայտ գալով՝ հանրաքվեների են հրավիրում

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կորոնավիրուսի պատճառով Իտալիայում դադարեցվել է ֆուտբոլի առաջնությունը, Ուկրաինան մինչև ապրիլի 3-ը կարանտին է հայտարարել, գեղասահքի աշխարհի առաջնությունը չեղարկվել է,Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր են ի հայտ գալիս, իսկ նեոբոլշևիկները ժողովրդին հանրաքվեների են հրավիրում։

Հ.Գ.Հիմա սա տգիտությա՞ն, թե անմեղսունակության դրսևորում է»։