ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորայքում բնակիչների հետ հանդիպումից հետո, ըստ երևույթին, չպլանավորված հանդիպում ունեցավ ջերմուկցիների հետ, ովքեր վաչապետին սպասում էին ճանապարհին:
Քաղաքացիների հետ զրույցում վարչապետը հայտարարեց՝ եթե կան բնապահպանական այնպիսի վտանգներ, որոնք կառավարելի չեն, Ամուլսարը չի շահագործվի, իսկ եթե երաշխիքներ լինեն, որ բնապահպանական ռիսկերը կառավարելի են, պետք է աշխատի:
«Չենք թողնելու»,-հայտարարեցին հանդիպման մասնակիցները:
«Չեք թողնում, մի թողեք»,-պատասխանեց վարչապետը:
«Չենք թողնելու, թող գան մեր վրով անցնեն»,-հայտարարեց քաղաքացիներից մեկը:
«Ո՞վ անցնի: Եթե անցնելու լինեին, հազար անգամ կանցնեին»,-ասաց Փաշինյանը:
Երբ քաղաքացիներից մեկն ասաց, որ հանքի շահագործման կողմնակիցները ստամոքսով մտածող մարդիկ են, Փաշինյանը ընդհատեց և հայտարարեց, որ պետք չէ այդպես խոսել:
0Comments