ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հասել է Ջերմուկ: Այս մասին նա հայտնեց քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ ցույց տալով նաև Ջերմուկի հայտնի ջրվեժը:
Սյունիքում քարոզարշավն ավարտելուց հետո Ջերմուկ հասած վարչապետին ուղեկցում է կինը. «Ովքեր չեն եղել, չեն տեսել Ջերմուկի ջրվեժը, պետք է անպայման գան ու տեսնեն»:
«Վախ, շատ լավն ա»,-հավելեց Փաշինյանը՝ հիանալով ջրվեժով:
0Comments