Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է ՀՔԾ

Էս թեմայով մի հատ մեծ ասուլիս կանենք փաստաբանների հետ

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ հրավիրվել է ՀՔԾ:

«Երևանի փողոցներում մեր քարոզչական պաստառները հայտնվելուն պես ՀՔԾ-ից հերթական հրավերը ստացա

Ինչպես արդեն տեղյակ եք մենք որոշել ենք մասնակցել քարոզչությանն ու ակտիվ բոյկոտ ենք քարոզելու: Երևանի տարբեր վայրերում մեծ ու փոքր քարոզչական տախտակներ ենք վարձել ու այս ամսվա ընթացքում տարբեր քարոզչական նյութերով լինելու ենք մարզերում և համայնքներում:

Էս ֆոնի վրա ՀՔԾ-ից հերթական հրավերն եմ ստանում, բայց էս անգամ հայտնի «մատնության» գործի նախաքննության ավարտի մասին տեղեկանալու համար:

Հիմա վաղը պետք ա սաղ գործերս թողնեմ ու նորից գնամ ՀՔԾ մասկառադի մասնակցելու համար: Հիմա չգիտեմ ոնց խնդրենք էս մարդկանց, որ գոնե էս մի ամսվա մեջ անընդհատ չքաշքշեն ու տարբեր մուտիլովկեքով քարշ չտան իրանց քաղաքական օֆիսներ:

Հ.Գ. Ժամը դեռ հայտնի չի ՀՔԾ գնալուս, բայց էս թեմայով մի հատ մեծ ասուլիս կանենք փաստաբանների հետ ու քանի որ արդեն գործը դատարան են ուղարկում ավելի մեծ քաղաքական շուն ապահովված է լինելու»: