Ադրբեջանում ՄԹ դեսպանը հանդիպել է, այսպես կոչված, «ԼՂ ադրբեջանցիների համայնքի» ներկայացուցչի հետ. Արթուր Դանիելյան

Ինձ թվում է տվյալ պահին ճիշտ կլինի Արցախի նախագահական ընտրությունների բոլոր թեկնածուները արտահայտվեն տվյալ կապակցությամբ ու հստակ դիրքորոշում ունենան ադրբեջանցիներին` Զանգելան վերադարձնելու պլանի շուրջ

«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որին կցել է լուսանկար և գրել, որ Ադրբեջանում Միացյալ Թագավորության դեսպան Ջեյմս Շարպը հանդիպել է, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների համայնքի» ներկայացուցչի հետ ու քննարկել հակամարտության կարգավորումը:

«Իսկ սա արդեն ՄԹ դեսպանն է Ադրբեջանում, ով մեզ բոլորիս հայտնում է, որ հանդիպել է այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների համայնքի» ներկայացուցչի հետ ու քննարկել հակամարտության կարգավորումը: Ինձ թվում է տվյալ պահին ճիշտ կլինի Արցախի նախագահական ընտրությունների բոլոր թեկնածուները արտահայտվեն տվյալ կապակցությամբ ու հստակ դիրքորոշում ունենան ադրբեջանցիներին` Զանգելան վերադարձնելու պլանի շուրջ»,- գրել է Դանիելյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել է, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գանջալիևի հետ: Այս մասին տեղեկացնող գրառումը հրապարակվել է Թուրալ Գանջալիևի թվիթերյան էջում, սակայ ն ավելի ուշ գրառումը հեռացվել է։