Կներեք, հիմա ինտիմ բան եմ ասելու․ Փաշինյանն անկեղծացել է

Ցավդ տանեմ, ես քեզ եմ ծառայում, հանկարծ չկասկածես. վարչապետ

Հայաստանում իշխանություն և կեղտ բառերն իրար հետ շատ երկար առնչվել են: Կապանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընկալում կա, որ մարդը, երբ իշխանության հետ առնչվում է, պետք է պարտադիր կեղտոտվի: Նոր ես՝ ինքս, ինձ հարց տվեցի: Արդեն 1,5-2 տարի վարչապետ եմ, արդյունքում, հին տրամաբանության մեջ, ես կեղտոտվե՞լ եմ, թե՝ ոչ: Կներեք, հիմա անհատական, ինտիմ, էմոցիոնալ բան եմ ասելու, բայց հպարտ եմ ասել, որ ես հիմա շատ ավելի մաքուր եմ, քան՝ վարչապետ լինելուց առաջ: Հայաստանում իշխանությունն այլևս ոչ թե կեղտոտվելու, այլ մաքրվելու ճանապարհ է, քանի որ իշխանությունը ծառայություն է, այն միջոց է, որպեսզի մենք մաքրվենք Աստծո, ժողովրդի, հայրենիքի առաջ»:

Փաշինյանը հայտարարեց, որ իշխանությունը նրա համար է, որ մարդ կարողանա ծառայել մարդկանց, կատարելագործվել. «Ես կարող եմ այն երեխայի աչքի մեջ նայել ու ասել՝ ցավդ տանեմ, ես քեզ եմ ծառայում, հանկարծ չկասկածես»: