Նյու Յորքի ֆոնդային բորսան ստիպված է եղել դադարեցնել սակարկությունները

Բորսայում սկիզբ առած խուճապի հետևանքով ամենաշատ տուժել են նավթային ընկերությունները՝ բաժնետոմսերի գինը հաշված րոպեների ընթացքում նվազել է 20 տոկոսով

a

Նավթի գների 25 տոկոսանոց անկումը հանգեցրել է համաշխարհային ֆոնդային շուկայի ապակայունացման:

Նյու Յորքի ֆոնդային բորսան ստիպված է եղել 15 րոպեով դադարեցնել սակարկությունները` Dow Jones-ի ինդեքսի 7 տոկոս միաժամանակյա անկումից հետո:

Բորսայում սկիզբ առած խուճապի հետևանքով ամենաշատ տուժել են նավթային ընկերությունները՝ բաժնետոմսերի գինը հաշված րոպեների ընթացքում նվազել է 20 տոկոսով:

Գրեթե նույն իրավիճակն է աշխարհի մյուս առաջատար բորսաներում: irates.am-ի փոխանցմամբ՝ Տոկիոյի բորսայում բաժնետոմսերի գինը նվազել է 5, Սիդնեյում` 7, Ֆրանկֆուրտում և Լոնդոնում` 8 տոկոսով: