Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը չկայացավ. պատճառը Քոչարյանի առողջական վիճակն է

Դատավորը մանրամասներ հայտնեց երկրորդ նախագահի առողջական խնդիրներից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր չկայացավ, պատճառը երկրորդ նախագահի բացակայությունն էր:

Նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ համաձայն «Էրեբունի» ԲԿ-ից ստացված տեղեկանքի, պացիենտի տեղափոխումը ներկա պահին նպատակահարմար չէ բժշկական նկատառումներով:

Տեղեկանքի մեջ նաև տեղեկություններ կային երկրորդ նախագահի առոջղական խնդիրների մասին:

Նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 17-ին, ժամը 13:00-ին: