Ով մեզ վրա սրով գա, սրից էլ կմեռնի․ Պուտին․ տեսանյութ

Եվ եթե ինչ-որ մեկը կհամարձակվի նման ինչ-որ բան անել, մենք կկրկնենք
Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ խոսել է Հայրենական մեծ պատերազմի մասին՝ մահով սպառնալով բոլոր նրանց, ովքեր կփորձեն կրկնել հարձակումը, Թերթ.am-ի փոխանցմամբ՝ գրում է obozrevatel.com կայքը:

«Եվ եթե ինչ-որ մեկը կհամարձակվի նման ինչ-որ բան անել, մենք կկրկնենք: Ով մեզ վրա սրով գա, սրից էլ կմեռնի»,-հայտարարել է Պուտինը:

Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանից ցանկանում են խլել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը և շեշտել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը կեղծելու անթույլատրելիությունը: